Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Արցախում տեղի է ունեցել հանցագործություն՝ ցեղասպանության սպառնալիքի ներքո իրականացված բնիկ ժողովրդի բռնի տեղահանում

Արցախում տեղի է ունեցել հանցագործություն՝ ցեղասպանության սպառնալիքի ներքո իրականացված բնիկ ժողովրդի բռնի տեղահանում
27.01.2026 | 12:11

Արցախի հարցը չի լուծվել․ այն պարզապես այս իշխանությունների ձեռամբ հանվել է քաղաքական օրակարգից։ Փոխարենը մեզ առաջարկում են հարմարավետ բառեր, «խաղաղության դարաշրջաններ» և պարտության օրինականացում՝ իրատեսության անվան տակ։

Երբ հարցը դադարում է լինել քաղաքական, այն վերածվում է պատմամշակույթային հիշողության, դառնում սիմվոլիկա։ Բայց սիմվոլիկան չի վերադարձնում բռնի տեղահանված ժողովրդին, չի վերականգնում իրավունքները, չի չեղարկում հանցագործությունը։

Արցախում տեղի է ունեցել հանցագործություն՝ ցեղասպանության սպառնալիքի ներքո իրականացված բնիկ ժողովրդի բռնի տեղահանում։ Սա վեճ չէ։ Սա «փակված էջ» չէ։ Եվ խաղաղություն չի կարող կառուցվել հանցագործության արդյունքի վրա։

Այս պայմաններում բռնի տեղահանված արցախահայությունը իրավունք չունի լռելու։ Լռությունը նշանակում է համակերպում, իսկ համակերպումը՝ հրաժարում սեփական իրավունքներից։

Արցախցին պետք է մնա քաղաքական սուբյեկտ՝ պահանջի վերադարձի իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ և պատասխանատվություն կատարված հանցագործության համար։

Փախստական լինելը կարգավիճակ է, ոչ թե ճակատագիր։ Արցախցու պահանջը պետք է հնչի բարձր, կազմակերպված և անընդհատ՝ Հայաստանում, միջազգային հարթակներում, ամեն տեղ, որտեղ որոշումներ են կայացվում։

Լռությունը խաղաղասիրություն չէ։ Արցախը սիմվոլ չէ։ Այն քաղաքական պատասխանատվություն է։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ